-
08.10.2019|
12:46
Սիրիայի և Իրաքի սահմանին թուրքական օդուժի հարձակման հետևանքով երկու կամուրջ է ոչնչացվել՝ հայտնում է Al Mayadeen հեռուստաընկերությունը:
-
08.10.2019|
12:45
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու դեպքում երկկուսակցական օրինագիծ ներկայացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու մասին:
-
08.10.2019|
12:45
Շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակել էր փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում: Սա հետաքրիքիր փաստ է, հաշվի առնելով որ նախարար Էրիկ Գրիգորյանին ժամանակին մեղադրում էին Լիդիանի հետ աշխատած լինելու համար՝ գրում է B4B.am-ը:
-
08.10.2019|
12:43
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել:
-
08.10.2019|
12:42
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան այցի մանրամասներով՝ Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած, գրում է Daily Mail-ը:
-
08.10.2019|
12:38
Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
08.10.2019|
12:37
Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը», և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։
-
08.10.2019|
12:36
Թուրքիայի ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ ավարտվել են Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները:
-
08.10.2019|
12:36
«Բեռլինը ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ, հատկապես ներգաղթին վերաբերող հարցերում»՝ Welt am Sonntag-ին հարցազրույցում նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը:
-
08.10.2019|
12:35
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել է ցուցարարների նկատմամբ բռնությունները, որոնց հետևանքով 100 մարդ է զոհվել մեկ շաբաթում, և հավելել է, որ հետաքննություն կսկսվի: