-
03.10.2019|
22:38
Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ։ Դա անպտուղ փորձ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
-
03.10.2019|
22:37
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
-
03.10.2019|
22:36
Aysor.am-ը գրել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: 2019-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
-
03.10.2019|
22:35
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս, որտեղ հոկտեմբերի 4-5-ը պետք է մասնակցեր ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովին:
-
03.10.2019|
22:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
-
03.10.2019|
22:32
Ալեն Սիմոնյանը քաղաքական է համարում Հրայր Թովմասյանի հայտարարությունը
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը
նպատակահարմար չհամարեց մասնակցել Ազգային ժողովում իր լիազորությունները դադարեցնելուն վերաբերող նախագծի քննարկումներին:
-
03.10.2019|
22:25
Հայաստանը կարևոր է համարում, որ «միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից», հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
-
03.10.2019|
22:24
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի տանը տեղի կունենա համայնքի գրադարանի պաշտոնական վերաբացումը:
-
03.10.2019|
20:38
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ ու քննություն անկացնելու համար առաջարկում է հանձնաժողով ձևավորել:
-
03.10.2019|
16:22
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: