-
24.09.2019|
11:54
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ: Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
-
24.09.2019|
11:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնին միջնորդներ անհրաժեշտ չեն՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու համար։
-
24.09.2019|
11:52
Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն, իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում գործարար համաժողովում:
-
24.09.2019|
11:51
Նորմանդական ձևաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
-
24.09.2019|
11:51
Այսօր իր առանձնատանը հայտնաբերվել է 2003-2008-ին Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
-
24.09.2019|
11:50
Երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ։
-
24.09.2019|
11:49
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
-
24.09.2019|
11:48
Լոս Անջելեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ-ի` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։
-
24.09.2019|
11:46
Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու, որ երկու մեծ քաղաքներում բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանք պահանջում էին Չինաստանի տնտեսական էքսպանսիային վերջ դնել:
-
24.09.2019|
01:13
Թաիլանդական Պատայա քաղաքի հյուրանոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Զաբոլոցկիխը դուրս է եկել պատշգամբ ու ընկել չորրորդ հարկից: Ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել: