-
20.09.2019|
13:09
«Ժամանակը» գրում է. «Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։
-
20.09.2019|
13:08
«Փաստը» գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ:
-
20.09.2019|
13:07
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերը, որ ինքն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ:
-
20.09.2019|
13:06
Գագիկ Ծառուկյանի մտերիմ համարվող և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ղեկավարող գործարարը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար։
-
20.09.2019|
13:05
Աժ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 11:00 կգումարվի արտահերթ նիստ, օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումն է:
-
20.09.2019|
13:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բոինգ» միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների ղեկավար Մհեր Պապյանին:
-
20.09.2019|
13:03
Երեկ ժամը 22:42 գրանցվել է հյուսիսային լայնության 41.04 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Բավրա գյուղից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ՝ ուժգնությունը 3 բալլ:
-
20.09.2019|
13:03
Երեկ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Իսրայել պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Այս որոշումը արտացոլում է նաև վերջին մեկ տարում պետական հարաբերությունների զգալի առաջընթացը:
-
20.09.2019|
13:02
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Համերգաշրջանը հագեցած է լինելու հետաքրքիր համերգային ելույթներով ու ծրագրերով, մեծահամբավ մենակատարների ելույթներով ու հյուրախաղերով։
-
20.09.2019|
13:00
Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը քիչ հավանական է համարում, որ Եմենի ապստամբ հուսիտները կարող էին ինքնուրույն հարձակվել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա: