-
19.09.2019|
13:35
«Ժամանակը» գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է եղել, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում:
-
19.09.2019|
13:34
«Ժողովուրդը» գրում է․ «Իշխանությունները ծրագրել են Աժ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Այս հարցը քննարկվել է նաև երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, և Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը:
-
19.09.2019|
13:33
«168 ժամը» գրում է. «Վալերի Օսիպյանը երեկ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական տվեց և ժամեր անց նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Ոստիկանության պետի պաշտոնից անհասկանալի ու չմեկնաբանված պատճառներով հրաժարական տված մարդուն մեկ այլ պաշտոնի նշանակելն առնվազն տարակուսելի է:
-
19.09.2019|
13:32
«Հրապարակը» գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:
-
19.09.2019|
13:31
«Հրապարակը» գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է: Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը և ազդել իր ռեյտինգի անկման վրա:
-
19.09.2019|
13:29
ՍԴ շուրջ ծավալվող զարգացումների և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման համատեքստում բավական լարված են և գերծանրաբեռնված են աշխատում միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչները և ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանատները:
-
19.09.2019|
13:28
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են դեռևս հայտնի գաղտնալսումներից հետո, սակայն Փաշինյանը չի շտապել ազատվել Վանեցյանից՝ համարելով, որ իր իշխանությունը այնքան էլ ուժեղ չէ նման ցնցմանը դիմանալու համար: Հիմա Փաշինյանը համարում է, որ իր իշխանությունը բավական հասունացած է նման քայլի գնալու համար:
-
19.09.2019|
13:27
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է Ադրբեջանի ՊՆ նախարարի ռազմատենչ հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում. «Ադրբեջանի ՊՆնախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ:
-
19.09.2019|
13:27
Ռուսաստանում բազմաթիվ արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, սոցցանցերում տեղադրած գրառումներով և տեսահոլովակներով իրենց համերաշխությունն են հայտնում 3.5 տարվա ազատազրկման դատապարտված 23-ամյա երիտասարդ դերասան Պավել Ուստինովին:
-
19.09.2019|
13:26
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 9-11 աստիճանով։