-
17.09.2019|
22:10
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջ է մտել «5 աստղի» շարժման հետ:
-
17.09.2019|
22:09
Հետևում եմ Արթուր Վանեցյան / Նիկոլ Փաշինյան էպոպեային՝ Facebook- ում գրել է Միքայել Մինասյանը:
-
17.09.2019|
22:08
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «100 փուստ կառավարության մասին» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։
-
17.09.2019|
22:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
-
17.09.2019|
22:07
Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄպատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
-
17.09.2019|
22:06
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայներով։ Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում պաշտոնին:
-
17.09.2019|
22:04
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել համաներման որոշման պատճառով: Նախագահի համաներումը տարածվել է 34 դատապարտյալների՝ այդ թվում 18-ամյա երիտասարդի սպանության համար ազատազրկման դատապարտված Ասլան Բեժանիձեի վրա:
-
17.09.2019|
22:02
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ:
-
17.09.2019|
14:39
Իշխանափոխության առաջին օրերին Հայաստանում ամենամեծ վարկանիշը Նիկոլ Փաշինյանից հետո ուներ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ Իշխանական մեծամասնության բոլոր անդամներն անխտիր հերոսացրել էին նրան։ ԱԱԾ-ի իրականացրած բոլոր գործողությունները փառաբանում էին։
-
17.09.2019|
13:42
Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829թ. սեպտմբերի 27):