-
16.09.2019|
10:56
Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կրճատել է օրական 5 միլիոն բարելով, պետական Aramco ընկերության երկու ձեռնարկությունների վրա դրոնների հարձակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի ապստամբ հուսիտները:
-
16.09.2019|
10:52
ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ 2013-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների արտահոսք կազմակերպեց, հարցազրույց է տվել Guardian-ին՝ իր Permanent Record հուշագրության հրապարակման առիթով:
-
15.09.2019|
21:38
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է նավթի շուկան կայունացնելու համար ռազմավարական պաշարներ օգտագործելու պատրաստակամության մասին՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հաձակումից հետո:
-
15.09.2019|
21:35
Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկու բազաները և մեկ ամերիկյան ռազմանավը գտնվում են իրանցի զինվորականների նշանառության տակ, որոնց ուղղությամբ հարված կհասցվի ռազմական գործողությունների դեպքում՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
-
15.09.2019|
21:34
Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը Թուրքիա ավարտվել է՝ ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
-
15.09.2019|
21:33
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, որի հաջորդ օրը հավատացյալները հարգանքի տուրք են մատուցում ննջեցյալների հիշատակին:
-
15.09.2019|
21:32
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությանը:
-
15.09.2019|
11:16
Բեյրութում մահացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի մայրը։ Արամ Ա Կաթողիկոսը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
-
15.09.2019|
11:15
«Այսօր ես հեռախոսել եմ վարչապետ Նեթանյահուի հետ, որ քննարկեմ ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանական համաձայնագիրը խթանելու հնարավորությունը, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև հիանալի դաշինքը», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:
-
15.09.2019|
11:14
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասում է, որ ցմահ բանտարկությունը խախտում է հույսի իրավունքը, պատժի այս տեսակը չի լուծում խնդիրը և ինքնին խնդիր է: