-
14.09.2019|
20:19
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17:06-ին գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնում, որը գտնվել է Բավրա գյուղից 12 կմ արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
-
14.09.2019|
20:19
Ուզբեկստանի կառավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ դիմումը ստացվել է և անդամակցության գործընթացը կավարտվի մոտ ապագայում:
-
14.09.2019|
20:18
Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, նոր հանրահավաք է նախաձեռնել՝ արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ղարաբաղյան հարցը կարգավորելու պահանջով: Ցույցը, ըստ ընդդիմության, տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։
-
14.09.2019|
20:17
Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Սաուդիան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում, կրակը սկիզբ է առել անօդաչու սարքերի հարձակման պատճառով:
-
14.09.2019|
20:17
ԱՄՆ նախագահը հաստատել է՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բեն Լադենի որդին՝ Համզա բին Լադենը սպանվել է Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին հատուկ գործողության արդյունքում:
-
14.09.2019|
20:15
Կազմակերպելով «Մուստանգների» ամենամեծ շքերթը պատմության մեջ՝ Ford ընկերությունը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին գրում է motor.ru կայքն ու նշում, որ ամերիկյան ընկերությունը միանգամից կարողացել է մեկտեղել
1326 սպորտային մեքենա հավաքել:
-
14.09.2019|
20:13
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը հհամաձայն չէ քաղաքագետների այն տեսակետին, թե իշխանությունների արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ոչ միայն չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի ընդգծված, քաղցր-մեղցր է դարձել:
-
14.09.2019|
17:22
Այսօր մամուլը գրել էր, որ Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պատճառն այն էր, որ կառույցը շինթույլտվություն չէր ունեցել:
-
14.09.2019|
15:54
Հայ մշակույթը ծանր կորուստ է ունեցել: Կյանքի 94-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետության և շինարարության Հայստանի ազգային համալսարանի վաստակաշատ դասախոս Լևոն Հայրապետի Մանասերյանը:
-
14.09.2019|
13:28
«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը որոշել է, որ ձմեռային զորակոչը տեղի կունենա ոչ թե 2020-ի հունվարի 1-ից 31-ը, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում վերջին մի քանի տարիներին, այլ կսկսվի դեկտեմբերի 16-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31- ը: