12.09.2019|
21:38
«Քաոս»` այսպես կարելի է բնութագրել այն, ինչ, ըստ Բորիս Ջոնսոնի կառավարության, կարող է տեղի ունենալ, եթե Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու: Բրիտանիայի կառավարությունը, ընդդիմության ճնշման ներքո, չորեքշաբթի երեկոյան ստիպված եղավ հրապարակել Yellowhammer պլանը, որ նկարագրում է բրեկզիտի դեպքում սպասվող իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը: