-
09.09.2019|
17:44
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։
-
09.09.2019|
17:40
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։
-
09.09.2019|
14:46
Ալտահար, արվեստագիտության թեկնածու ՎԱՉԵ ՀՈՎԵՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, ըստ որի՝ իրեն բանավոր տեղեկացրել են, որ այլևս չի աշխատում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
-
09.09.2019|
13:23
«Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։
-
09.09.2019|
13:22
ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած, հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր մարզերում երկրորդային շուկայում եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ: «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
09.09.2019|
13:21
Աժ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության՝ Ընդերքի մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը խորհրդարանի նիստի օրակարգում ներառել: ԼՀԿ առաջարկին դեմ քվեարկեց 67, կողմ 36, ձեռնպահ 7 պատգամավոր:
-
09.09.2019|
13:20
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել Է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին և Թեհրանին կոչ Է արել ամբողջությամբ կատարել պարտավորությունները միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
-
09.09.2019|
13:11
Կառավարության կիրակնօրյա նիստում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատմել է Մեծ Բրիտանիա այցի մասին:
-
09.09.2019|
13:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին իր մտերիմների հետ զրույցում մտավախություն է հայտնել տնտեսական իրավիճակի հնարավոր վատացման կապակցությամբ, որը կարող է բացասաբար ազդել երկրորդ ժամկետում վերընտրվելու նրա հնարավորությունների վրա, հաղորդում է CNN -ը։
-
09.09.2019|
13:09
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել: «Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը, որը Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: