-
05.09.2019|
12:08
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Թուրքիայի կառավարության կողմից երեք ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունը և իր զորակցությունն է հայտնում Դիարբեքիրի, Մարդինի և Վանի բնակիչներին։
-
05.09.2019|
12:07
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունում է Իտալիայի հավաքականին: Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
-
05.09.2019|
12:07
Սեպտեմբերի 5-6-ը առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպներ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով։
-
05.09.2019|
12:05
Սեպտեմբերի 8-ին ռուսաստանցիները քվեարկելու են մունիցիպալ ու տարածաշրջանային ընտրություններում, և իշխանությունները վախենում են: Ոչ այլ երկրի միջամտությունից: Արդար ընտրություններ Ռուսաստանում տասնամյակներով չեն եղել:
-
04.09.2019|
21:00
Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը մի կողմից ոգևորել է քոչարյանականներին, մյուս կողմից հակադիր բևեռը տեսակետ է հայտնում, որ ՍԴ-ն երկու հոդվածներից մեկն է միայն հակասահմանադրական որակել, իսկ մյուսն՝ «ավելի ծանր» հանցանք է ենթադրում։
-
04.09.2019|
20:46
ՀՀ գլխավոր դատախազությունը իր դիրքորոշումը կհայտնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ ունենալուց հետո՝ ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «ՍԴ որոշման հնարավոր հետևանքների մասին կարելի է խոսել միայն այդ որոշումն ամբողջությամբ ունենալու դեպքում: Հետևաբար՝ մինչ այդ ոչինչ ասել չենք կարող»:
-
04.09.2019|
20:45
«Լուրերը մտացածին են, ուղղորդված են ու չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց առողջապահոթւյան նախարարը։ Մամուլը երեկվանից գրում է, որ բարձրացված աղմուկի ֆոնին Արսեն Թորոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։
-
04.09.2019|
20:45
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա:
-
04.09.2019|
20:41
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում, գրում է ria.ru-ն։
-
04.09.2019|
20:40
ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: