-
02.09.2019|
12:12
Անցած 28 տարիներին Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում:
-
02.09.2019|
12:11
Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:
-
02.09.2019|
12:09
Ուկրաինան, Լեհաստանը և ԱՄՆ-ը Վարշավայում էներգետիկ ոլորտում համագործակցության եռակողմ պայմանագիր են կնքել: Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը, Լեհաստանի կառավարության էներգետիկ հարցերով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին:
-
02.09.2019|
12:08
Ջորջիայի, Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը երեկ պարտադիր տարհանման հրամանագրեր են տվել նահանգներին «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով։ Ատլանտյան օվկիանոսից եկող փոթորիկը արդեն հասել է 5-րդ կատեգորիայի ուժգնության և կարող է ազդեցություն թողնել միլիոնավոր մարդկանց վրա։
-
02.09.2019|
12:00
Սեպտեմբերի 2-6-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
02.09.2019|
11:53
Սիրելիներս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
-
02.09.2019|
11:50
«Ինչպես սկսել ստարտափե երիտասարդների համար մեկամյա ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, անապահով ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովը:
-
02.09.2019|
09:37
2019-ի օգոստոսի 31-ին ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան: Նրա գրասենյակը հայտարարեց, որ ստացել է և շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Ծննդյան օրը հենց շնորհավորանքներ ստանալու համար է:
-
02.09.2019|
09:34
Անցած շաբաթ Կիևի դատարանը պարտավորեցրեց Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյին քրեական գործ բացել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ: Նա կարող է միանալ հետխորհրդային ղեկավարների ցանկին, որ դարձել են քրեական գործերի մասնակիցներ:
-