-
24.07.2019|
22:17
Թեհրան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
-
24.07.2019|
22:17
Մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը եւ առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձեւավորման նրա մոտեցումներին՝ հայտարարել է Սամվել Բաբայանի գրասենյակը:
-
24.07.2019|
22:15
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հյուրընկալվել է Ջիմմի Քիմելի հեռուստահաղորդմանը, որը նվիրված է եղել ռեժիսորի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին: Նա ասել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է երեխաներ ունենալ:
-
24.07.2019|
22:15
Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը, եթե կրկին խախտեն երկրի օդային տարածքը՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
24.07.2019|
22:14
Ոստիկանությունը, իր գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ արտահանձնելուն։
-
24.07.2019|
22:13
Մարկ Էսփերը, ում թեկնածությունը ձայների մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Սենատը, պաշտոնապես ստանձնել է ՊՆ նախարարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:
-
24.07.2019|
22:12
Չինաստանը մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը՝ ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության ապահովման համար, հայտնում է ՉԺՀ ՊՆ-ն:
-
24.07.2019|
22:11
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկի մոտ գտնվող ռուսական ռազմակայանից այսօր թռել է Մոսկվա՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Կունդուզ Ջոլդուբաևան, նշելով, որ Ատամբաևի համար օդանավ էր ուղարկել:
-
24.07.2019|
22:10
ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի երկու բանակները լայնածավալ զորավարժություն են սկսել Վրաստանում պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժություններին ընդառաջ: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ սկսված զորավարժություններում ընդգրկված են 49-րդ և 58-րդ բանակները:
-
24.07.2019|
22:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ. «Սիրելի Մորգենթաու ընտանիք, խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին: