Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ նկատառումներին:
Թռիչքների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար շատ կարևոր է կրթությունը: Հաշվի առնելով մեր երկրի վիճակը՝ կարևոր է, որ մենք կարողանանք տարբեր ավիացիոն դպրոցներում ու համալսարաններում անվճար տեղեր գտնենք մեր մասնագետներին վերապատրաստելու համար՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Եվրամիությունը համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակում՝ Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը՝ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում. «213 հոդվածի մեջ անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում, բայց ունենք պատգամավորներ մեր խմբակցությունից, որոնք այդպես չեն կարծում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...