-
10.07.2019|
00:04
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու լուրը միջկուսակցական քննարկումների թեմա է դարձել:
-
10.07.2019|
00:00
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ նամակում նշված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների համար հստակ ձևավորված որոշում չունի՝ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում:
-
09.07.2019|
23:53
Կան Ղազախստանի քաղաքացիներ, որ ներմուծում են ավտոմեքենաներ, ինչից հետո ԵԱՏՄ այլ երկրի քաղաքացիներ գնում են դրանք՝ ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
-
09.07.2019|
23:52
Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
-
09.07.2019|
23:50
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ցանկությունը և այդ որոշումը ճիշտ է անվանել:
-
09.07.2019|
23:49
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսում ասաց, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նախագծի վերաբերյալ ձևավորվել էր աշխատանքային խումբ:
-
09.07.2019|
23:48
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ՌԴ-ին՝ չարձագանքել վրաց ծայրահեղական ուժերի սադրանքներին:
-
09.07.2019|
23:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին: Նախաձեռնությունը Պետդումայինն է: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:
-
09.07.2019|
23:44
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:
-
09.07.2019|
23:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է աշխատել բրիտանացի դեսպան Քիմ Դերոքի հետ, երբ Կիմ Դերոքը Թրամփի վարչակազմն անվանել է անիրազեկ և անօգնական, իսկ նախագահի համար կարիերայի անփառունակ ավարտ է կանխատեսել: Թրամփը հրաժարվել է նրա հետ գործ ունենալ: