«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ինտերպոլի իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով գործադիր տնօրեն Թիմ Մորիսն ստորագրել են հինգ տարի ժամկետով համագործակցության մասին համաձայնագիր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին` ժամը 19։00-ին, «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի կունենա «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։
Ռուսաստանի խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ պատրաստվում են առաջարկ ներկայացնել, ըստ որի` կքննարկվի վրացական գինիների և ջրի` ՌԴ մատակարարման հարցը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։
Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի երդմնակալության պահից՝ նրա վարչակազմի հաջողված տնտեսական քաղաքականության շնորհիվ՝ վկայում են կիրակի հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել էր Langer Research Associates սոցիոլոգիական ծառայության կողմից АВС հեռուստաընկերության և The Washington Post պարբերականի պատվերով:
ԱՄՆ-ը Թեհրանին նախազգուշացրել է Իրանի դեմ «սահմանափակ գործողության» հնարավորության մասին՝ հաղորդում է «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալիին:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10:00-16:00 Բաբաջանյան փ. 9 շենքը,
11:00-12:00 Շիրազի փ. 48, 50, 52 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...