-
08.07.2019|
01:10
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
-
08.07.2019|
01:08
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին, և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
-
07.07.2019|
13:44
Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում։
-
07.07.2019|
13:43
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման դեպքում Եվրամիությունում ներգաղթյալների նոր հոսքի վտանգի մասին:
-
07.07.2019|
13:42
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովը Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև է ընդունել: Փաստաթղթի հեղինակը Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Արթուր Գերասիմովն է:
-
07.07.2019|
13:41
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:
-
07.07.2019|
13:40
Երեկ ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
-
07.07.2019|
13:38
Նախնական տվյալներով Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա ավտովթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
07.07.2019|
13:37
Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:
-
07.07.2019|
13:35
ԱԳՆ տեղեկացնում է, որ վախճանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: