04.07.2019|
13:28
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար, գրում է haqqin.az-ը: Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են: