-
01.07.2019|
22:54
ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին:
-
01.07.2019|
22:52
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ: Քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցության հարցեր:
-
01.07.2019|
22:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
-
01.07.2019|
22:28
Ուկրաինայում սկսվել են ամենամյա Sea Breeze միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են 19 պետությունների` այդ թվում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի բանակային ստորաբաժանումները:
-
01.07.2019|
22:26
«Եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցել Իրանի հետ` պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի մեր նկատմամբ»՝ Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
01.07.2019|
22:21
ԵՄ ղեկավարները չեն կարողանում համաձայնեցնել կառույցի գործադիր մարմնի` Եվրոպական խորհրդի նոր ղեկավարի թեկնածությունը: Այս հարցի քննարկումները Բրյուսելում շարունակվել են ողջ գիշեր և կարճ դադարից հետո կշարունակվեն այսօր:
-
01.07.2019|
22:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատախազության վերջին մեկ տարվա գործունեությունը գնահատում է արդյունավետ, բայց ոչ անթերի։
-
01.07.2019|
22:19
Կառավարությունը մինչև 2020-ը պատրաստվում է բնակարանով ապահովել աղետի գոտու շահառուներին։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, Սպիտակի երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է։
-
01.07.2019|
22:19
Հայաստանի գլխավոր դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
-
01.07.2019|
22:18
Աժ-ն այսօր ընտրում էր ԲԴԽ երրորդ թեկնածուին: Գիտնական-անդամի թափուր պաշտոնում «Իմ քայլը» առաջադրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանի թեկնածությունը: