-
01.07.2019|
00:23
Մինսկում ավարտվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային վերջին` 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ 3 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն: Հայ մարզիկները նվաճեցին 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ:
-
01.07.2019|
00:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք՝ այդ երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունին հանդիպելու համար։
-
01.07.2019|
00:17
Ալմաթիում և Նուր-Սուլթանում կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք: Իշխանությունների հետ համաձայնեցված հավաքը անսովոր երևույթ է։ Կառավարությունը թերևս առաջին անգամ թույլատրել է ընդդիմությանը հանրային միջոցառում անցկացնել:
-
01.07.2019|
00:16
Շաբաթ երեկոյան Թբիլիսիում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով:
-
01.07.2019|
00:14
Արևելյան և Արմտյան Եվրոպայում սաստիկ շոգը պահպանվում է: Մի շարք երկրներում ռեկորդային բարձր ջերմաստիճանը չի նվազում: Ֆրանսիայում հատել է 45 աստիճանի սահմանը:
-
30.06.2019|
23:22
Հուլիսի մեկին լրանում է «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատակիցների արդեն երրորդ անգամ երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 աշխատակցի հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվի, իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ գործազուրկ է դառնալու:
-
30.06.2019|
23:13
Իսկական հրաշք է տեղի ունեցել Մալազիայում: Մի քանի ամիս կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին գրում է medikforum.ru կայքը:
-
30.06.2019|
17:03
ԱՄՆ ռազմածովային ուժերի Carney ականակիրը մտել է Սև ծովի ջրային տարածք:
Գործողության 1,6 հազար կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով ականակիրը պետք է ժամանի Օդեսայի նավահանգիստ կիրակի՝ հունիսի 30-ին, մասնակցելու Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին: Սև ծովի հյուսիսարևմտյան մասում ուկրաինա-ամերիկյան Sea Breeze 2019 համատեղ վարժանքները կանցկացվեն հուլիսի 1-12-ը:
-
30.06.2019|
17:02
Սիրիացի զինվորականները Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Ռաստան քաղաքում թանկարժեք իրերով գաղտնարան են հայտնաբերել: Հայտնագործության մասին տեղեկացրել է հնությունների և թանգարանների հարցով վարչության փորձագետը:
-
30.06.2019|
16:59
Գերմանիան մտադիր է Իտալիային վերադարձնել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից 1943-ին նացիստական զորքերի գողացած նկարը: Խոսքը ծաղիկներով լի ծաղկամանի նկարի մասին է, որ գնահատվում է միլիոնավոր եվրոներ: Նկարը գտնվել է գերմանական ընտանիքի տիրապետության տակ: