-
28.06.2019|
22:46
ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է 2019 թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
-
28.06.2019|
22:45
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված։
-
28.06.2019|
22:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ: Ամերիկյան և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ խախտելով արարողակարգը, բղավելով հարցեր են հնչեցրել:
-
28.06.2019|
22:20
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամներ:
-
28.06.2019|
22:19
Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որ իրանական նավթ կարտահանի՝ հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրայան Հուքը ընդգծելով, որ որևէ բացառություն այդ հարցում չի լինի:
-
28.06.2019|
22:18
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցադիմում է ուղղել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարարությունը միջամտում պատրիարքական ընտրության գործընթացին:
-
28.06.2019|
22:18
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականություն 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
-
28.06.2019|
22:16
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին», եթե ցանկանում է բարելավել երկու երկրների հարաբերությունները, որ կտրուկ վատացել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստեր թունավորման պատճառով:
-
28.06.2019|
22:15
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:
-
28.06.2019|
22:06
Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: