Այս օրերի մարզական ամենախոշոր իրադարձությունը մնում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը շատ արագ անցավ խմբային փուլն ու փլեյօֆյան հանդիպումների դռանն է։
Ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, դժվար է ասել: Համացանցը, հատկապես ֆեյսբուք սոցցանցը կարծես դյուրացրել են արվեստագետ-արվեստասեր կապը, բայց դա էլ բավարար չէ:
Բանաստեղծ ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա օրերս լույս ընծայած «ՈՒնայնիկներ» բանաստեղծությունների ժողովածուի մասին: «Ես հոգնեցի բանաստեղծությունից/ բանաստեղծությունն էլ ինձնից/ միակ հույսս մնաց/ բանաստեղծությունը».- գրում է բանաստեղծը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ունի նոր ղեկավարություն. ավագներին փոխարինում են երիտասարդները՝ իրենց նոր մոտեցումներով և նոր նախագծերով: Դրանք և՛ հետաքրքիր են, և՛ արտառոց, և՛ բազմաբովանդակ:
Արդարադատության նորանշանակ նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ, ըստ ամենայնի, մտադիր էր շփվել լրագրողների հետ. մինչ կառավարության նիստի ավարտը տեղեկություն ստացվեց, որ նիստից հետո նախարարը հետնամուտքով չի հեռանա։
Այս տարի նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակը։ Ստեղծագործական երկարամյա աշխատանքով ու մանկավարժական գործունեությամբ մաեստրո Դավթյանը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի, դիրիժորական դպրոցի զարգացման գործում։
-Պարոն Պետրոսյան, Հայաստանում սահմանադրական ճգնաժա՞մ է սկսվել։
-Սահմանադրական ճգնաժամ չկա, բայց կան Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակների մղող մարդիկ։
Օրեր առաջ ԱԺ իշխող խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը վերստին ապացուցեց, որ դիվանագետ լինելու համար տարիքը բավարար չէ, բայց պարտադիր է։
Դատական իշխանությունն իշխանության առանձին ճյուղ է, ու մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք այդ իշխանությանը. «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության տեսակետն է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու, այնուհետ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու առնչությամբ:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...