-
27.06.2019|
23:29
Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
-
27.06.2019|
23:28
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ Հայաստանը չի հավատում և չի ընդունում, որ հնարավոր է արդյունավետ գործնական առաջընթաց ունենալ Արցախյան հարցի կարգավորման խաղաղ գործընթացում, երբ տեղում իրավիճակը լարվում է։
-
27.06.2019|
23:27
Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարին, որ ավարտում է պաշտոնավարումը մեր երկրում:
-
27.06.2019|
23:27
Քաղաքացիները պարզապես ներխուժել են այդ տարածք և շուրջ մեկ տարի ապրում են։ Տարածքը հանրակացարանային շենք չէ, այլ արտադրական տարածք, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Կառավարությա շենքի առջև երրրորդ օրն անընդմեջ բողոքի ցույց անող Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների խնդրին։
-
27.06.2019|
23:26
Հայաստանը և Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու բավականին հարուստ օրակարգ։ Մենք բավարարված ենք այն երկխոսությունից, որն ունենք ՌԴ-ի հետ բազմաթիվ ոլորտներում՝ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրելու վերաբերյալ հարցին։
-
27.06.2019|
23:25
Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից: Որոշման օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 6-ը: Քվեարկությունն ընձեռել է Աթամբաևի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ հարուցելու հնարավորություն:
-
27.06.2019|
23:24
Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովը կոռուպցիայի մեղադրանքով երեկ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Տաշքենդի դատարանը Քոդիրովին մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու, գումարներ շորթելու, հարկերից խուսափելու, արդարադատությունը խոչընդոտելու և փողի լվացման համար:
-
27.06.2019|
23:23
Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր 6 դատավորները հրաժարական են ներկայացրել: Հանրությունը պահանջել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հրաժարական, երբ գերագույն դատական ատյանը կայացրել է երկրում զանգվածային բողոքի ակցիաների և իշխանափոխության հանգեցրած վճիռներ:
-
27.06.2019|
23:23
Կառավարության նիստում առաջարկվել է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին իրականացնել առողջապահության ոլորտի մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:
-
27.06.2019|
23:22
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետների հետ Իրանի շուրջ բանակցություններ է նախաձեռնել: