-
26.06.2019|
21:23
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե օրենք ու օրինականություն ՀՀ-ում չի գործում։ «Ոչ մի քաղաքական հետապնդում չկա՝ ըստ իս։
-
26.06.2019|
21:22
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ պատասխանել, թե ում են համարում ՍԴ դատավոր։ «Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են՝ «անդամներ», «դատավորներ»․․․ այս եզրույթները պետք է դեռևս բոլորիս համար բացահայտվեն», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը։
-
26.06.2019|
21:21
Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
-
26.06.2019|
21:20
Գործողությունները, որ ԱՄՆ-ն ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
-
26.06.2019|
21:19
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
-
26.06.2019|
21:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին կմեկնի Վիետնամ, հուլիսի 7-9-ը կլինի Սինգապուրում:
-
26.06.2019|
21:16
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հնդկաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը փորձել է մեղմել երկու երկրների առևտրային ոլորտում առաջացած լարվածությունը: Դելիում, Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում Պոմպեոն որոշ հնարավորություններ է նշել վեճերիը հարթելու համար, որ առաջացել են առևտրային տուրքերը բարձրացնելու հետևանքով:
-
26.06.2019|
21:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե փորձելու են համոզել ԱՄՆ-ին և Իրանին հետ կանգնել վտանգավոր գծից և իրավիճակը կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, որ «ենթադրում է դադարեցնել վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականությունը»:
-
26.06.2019|
11:54
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին։
-
26.06.2019|
11:18
Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ: Նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, որ նրանք ցանկացել են վաճառել պատմական նշանակության 2 Ավետարան: