-
24.06.2019|
00:36
Սպիտակ տունը տնտեսական ծրագիր է հրապարակել, որը կլուծի պաղեստինաիսրայելյան հակամարտությունը: 10 տարում Պաղեստինին, Եգիպտոսին, Հորդանանին և Լիբանանին կտրամադրվի 50 միլիարդ դոլար:
-
24.06.2019|
00:35
Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:
-
24.06.2019|
00:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
-
24.06.2019|
00:31
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Վալերի Մելաձեն իր ինստագրամյան էջում անդրադարձել է վերջին օրերին ռուս-վրացական հարաբերություններում առկա սրմանը:
-
24.06.2019|
00:30
ԲԴԽ նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, մտահոգող է, և այս անպտուղ զարգացումներին, ցավոք, նպաստեցին նաև իմ կողմից ընդունված որոշ իրավագետներ:
-
24.06.2019|
00:26
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և իսրայելցի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթի հետ:
-
24.06.2019|
00:24
Վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ է առաջարկել, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
-
24.06.2019|
00:23
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը զգուշացրել է, որ Իրանը սխալմամբ «թուլություն չընկալի ԱՄՆ-ի խոհեմությունն ու հայեցողությունը»:
-
24.06.2019|
00:20
Այսօր Ստամբուլում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Բինալը Յիլդիրիմը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Լավ» կուսակցությունների թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
-
24.06.2019|
00:18
Euronews-ին հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով վերջին օրերին Թբիլիսիի զանգվածային ցույցերին, «շատ բնական» է համարել մարդկանց արձագանքը, միաժամանակ նշելով, թե չի կարծում, որ իրադարձությունները պետք է զարգանան այդ ուղղությամբ: