-
22.06.2019|
23:45
Հունիսի 16-22-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 190 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 2000 կրակոց:
-
22.06.2019|
23:45
Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
-
22.06.2019|
23:43
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել Թբիլիսիում զանգվածային ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ բոլոր բռնությունների փաստերը:
-
22.06.2019|
23:43
Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում նախագահ Արմեն Սարգսյանը Airbus ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան:
-
22.06.2019|
18:09
«Ծուռ ծիրանում» ներկայացված է հինգ ֆիլմ: Կան և՛ հայտնի ֆիլմեր, և՛ վերկանգնված: Ծրագրում տեղ է գտել նաև Գյումրիում նկարահանված հայկական ֆիլմ սերիական մարդասպանի մասին: «Սա անակնկալ է, մեզ մոտ թրիլերի ժանրը հազվադեպ է հանդիպում»,- ընդգծում է Կարեն Ավետիսյանը:
-
22.06.2019|
18:08
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ներկայացված է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և 1 ֆիլմ՝ Ադրբեջանից:
-
22.06.2019|
12:36
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են Վաշինգտոնում: Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները սկսվել են 1992-ից՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, որի անդամ է ԱՄՆ-ը: Այս հանդիպումը Վաշինգտոնում վերջին 10 տարում առաջինն էր: Վաշինգտոնում հանդիպման անցկացումը կարող է նշանակել ԱՄՆ-ի դերի ուժեղացում տարածաշրջանում՝ գտնում են փորձագետները:
-
22.06.2019|
12:30
Դիլիջանում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը:
Ֆորումին մասնակցելու նպատակով Դիլիջան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
22.06.2019|
12:29
Վրաստանում Հայաստանի դեսպանատանից տեղեկացնում են, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է ՀՀ քաղաքացի, 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, որ սովորում է Թբիլիսիում։
-
22.06.2019|
12:28
Վրաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի առջև արյունոտ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերագրում է «Վրացական երազանքի» կառավարությանը և անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, հաղորդում է Գրուզիա Online-ը: