-
20.06.2019|
15:20
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ՝ Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ երկուշաբթի հայտարարված որոշման շրջանակներում:
-
20.06.2019|
15:19
«Ժողովուրդը» գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետևանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
-
20.06.2019|
15:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթաժողովում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ:
-
20.06.2019|
15:18
2018-ի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։
-
20.06.2019|
15:17
Վաշինգտոնում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
-
20.06.2019|
15:06
Հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա 1973 թ. ստեղծել է «Գիքոր» օպերան: Այն առաջին անգամ բեմադրվել է 1974 թվականին և մինչև 1986 թվականը եղել է թատրոնի խաղացանկում: Որից հետո շուրջ 30 տարի այն չի բեմադրվել:
-
20.06.2019|
15:04
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձանժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը չի պատրաստվում հանդիպել խորհրդարանի դարպասների մոտ նստացույց անող ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների հետ։
-
20.06.2019|
15:00
Այսօր Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպում չի լինի: ԴԱյսօր Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպում չի լինի: Դոնալդ Թրամփի մասին խոսք էլ չկա: ոնալդ Թրամփի մասին խոսք էլ չկա:
-
20.06.2019|
14:56
Երեքշաբթի օրը Ֆլորիդայում, կողմնակիցների հիացած ծափերի տարափի տակ ԱՄՆ նախագահը սկսեց իր վերընտրության արշավը՝ նորից խոսելով 2016-ի սիրած թեմաներից ու հարձակվելով դեմոկրատների վրա, որ ցանկանում են կործանել ամերիկյան երազանքը՝ գրում է Իզաբել Հանեն Liberation-ում:
-
19.06.2019|
22:12
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։