ՀՀ 8000 քաղաքացի ՔՊԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել՝ հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նորընտիր վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության աճի կապակցությամբ և երկխոսության ու խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում:
Մոսկվան և Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումը Ճապոնիայում, G20–ի գագաթաժողովում, հաղորդում է The Guardian-ը։
ԱՄՆ-ն մինչև նոյեմբեր չի հրապարակի մերձավորարևելյան կարգավորման ծրագրի քաղաքական հատվածը, որը ստացել է «դարի գործարք» անվանումը՝ հայտնել է ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջեյսոն Գրինբլաթը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊՊԿ համագումարին. «Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։
Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը՝ ֆեյսբուքյան էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...