-
17.06.2019|
11:49
67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը:
-
17.06.2019|
11:48
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով:
-
17.06.2019|
10:37
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:
-
17.06.2019|
00:02
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին ,ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:
-
16.06.2019|
23:36
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նոր կազմը հայտնի է: Այն ունի հետեւյալ դասավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը:
-
16.06.2019|
23:35
Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Այս մասինֆեյսբուքյան իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:
-
16.06.2019|
22:18
Իսրայելի հետախուզությունը եզրահանգել է, որ Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումը կազմակերպվել է Իրանի կողմից, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:
-
16.06.2019|
22:17
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը շրջանցում է նախագահ Դոնալդ Թրամփին 2020-ի նախագահական ընտրությունների վարկանիշում, հաղորդում է Fox News-ը: Դեմոկրատներն իշխանության ղեկին ցանկանում են տեսնել ուժեղ առաջնորդի, որն ունակ կլինի միավորել ամերիկացիներին:
-
16.06.2019|
22:15
Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը երկուշաբթի կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում պարտականությունները կրճատելու մասին զեկույցը:
-
16.06.2019|
22:14
Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: