-
15.06.2019|
15:07
Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանել է ֆրանսիական 3 քաղաքների քաղաքապետերի հայտարարությունը՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին «Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։
-
15.06.2019|
15:06
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ ունենք այն առումով, որ ցանկացած նման հանդիպում դրական է անդրադառնում տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։
-
15.06.2019|
15:05
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Բաքվում նշել են՝ «քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող»:
-
15.06.2019|
15:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեստագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը։ Նա ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ:
-
15.06.2019|
15:03
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, գլխավորը դարձել է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության զարգացման վերաբերյալ։
-
15.06.2019|
15:01
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարեց ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։
-
15.06.2019|
14:59
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքում գրել է. «Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:
-
15.06.2019|
14:57
«5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:
-
15.06.2019|
14:55
ՀՀ ԱԳՆ տեղեկացրել է. «Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։
-
14.06.2019|
19:22
Ռուս լրագրող Գոլունովի ազատ արձակումը ուրախացնող եզակի դեպք է, բայց ճեղքում չէ դեպի սահմանադրականություն՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitung-ում: Գոլունովի գործն ամենասկզբից հավաստիության կասկածներ էր հարուցում: