-
14.06.2019|
19:18
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում, որ Աբովյանի 46-ամյա բնակիչ Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել:
-
14.06.2019|
19:17
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանը հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների եւ գործարարների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում:
-
14.06.2019|
19:16
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթաժողով»-ի մասնակիցներից:
-
14.06.2019|
19:15
Ղազախստանը պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել՝ լրագրողներին հայտնել է Բելառուսում Ղազախստանի դեսպան Երմուխամետ Երտիսբաևը: Նա հաստատել է, որ հարցը վերջերս քննարկվել է երկու երկրների կառավարությունների մակարդակով:
-
14.06.2019|
19:11
ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, դրա համար էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
14.06.2019|
19:11
Հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը՝ հայտնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
-
14.06.2019|
19:10
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնում նախատեսված հանդիպման վերաբերյալ։
-
14.06.2019|
19:09
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Մինչ այժմ հրաժարական է տվել ԲԴԽ 4 ներկայացուցիչ՝ սկզբում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև Գևորգ Դանիելյանը և Արմեն Խաչատրյանը։ Այսօր հրաժարականի մասին էր հայտարարեցլ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։
-
14.06.2019|
19:09
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի հետ Բարեկամության հռչակագրերը չեղարկվելու առնչությամբ:
-
14.06.2019|
19:08
Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի՝հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին։
blank" class="zoomgraphics">.