-
10.06.2019|
00:36
23 համայնքներում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ի դրությամբ, կազմել է 44.36 տոկոս կամ 32 հազ. 523 ընտրող:
-
10.06.2019|
00:35
Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ԱՄՆ պատժամիջոցներին:
-
10.06.2019|
00:33
Մի մուսուլման միգրանտ վերջերս Հռոմում դանակով կտրեց քրիստոնյայի կոկորդը, որովհետև պարանոցից խաչելություն էր կախված: 37-ամյա մարոկկացուն մեղադրում են սպանության փորձի մեջ, «կրոնական ատելությունն» իբրև «մեղմացնող հանգամանք» է նշվում այդ հանցագործության մեջ:
-
09.06.2019|
13:21
Ոստիկանության Երևանի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
-
09.06.2019|
13:20
Այսօր Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են, բացվել են բոլոր 27 ընտրատեղամասերը: Առաջադրված է 5 թեկնածու: Հիմնական պայքարը գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև է:
-
09.06.2019|
13:19
ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, 9-ում՝ արտահերթ:
-
09.06.2019|
13:18
Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի: Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:
-
09.06.2019|
13:17
«Գործողություն և համերաշխության» կուսակցության (PAS) ղեկավար Մայա Սանդուն ընտրվել է Մոլդովայի վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր:
-
09.06.2019|
13:16
Այսօր Ղազախստանում նախագահի ընտրություններ են, գրանցված են 7 թեկնածուներ: Երկրում և սահմաններից դուրս կգործեն 10 հազար տեղամասեր: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին: Նախագահի ֆավորիտ է իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նշանակվել է երկրի նախագահ:
-
09.06.2019|
13:15
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանին չի զարմացնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը։