-
09.06.2019|
13:17
«Գործողություն և համերաշխության» կուսակցության (PAS) ղեկավար Մայա Սանդուն ընտրվել է Մոլդովայի վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր:
-
09.06.2019|
13:16
Այսօր Ղազախստանում նախագահի ընտրություններ են, գրանցված են 7 թեկնածուներ: Երկրում և սահմաններից դուրս կգործեն 10 հազար տեղամասեր: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին: Նախագահի ֆավորիտ է իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նշանակվել է երկրի նախագահ:
-
09.06.2019|
13:15
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանին չի զարմացնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը։
-
09.06.2019|
13:14
«Փաստը» գրում է. «Երկրում լուրջ իրավիճակ է փոխվել։ Համենայն դեպս, հասարակությունն այլևս «հալած յուղի» տեղ չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոշ հայտարարություններ անգամ դառնում են հումորի ու հեգնանքի առարկա։
-
09.06.2019|
13:12
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր սևազգեստ քաղաքացիների բերման ենթարկման միջադեպին. «Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով 8 քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։
-
09.06.2019|
13:11
«Ադեկվադ» շարժման հիմնադիրներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը ու ևս մեկ հոգի քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից: Նրանք հրաժարվել են բացատրություն տալ:
-
09.06.2019|
13:10
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, դուրս գալով ոստիկանության կենտրոնի բաժնից, լրագրողներին տեղեկացրեց, որ իրավական աջակցություն է ցուցաբերել «Ադեկվադ» ՀԿ՝ բերման ենթարկված անդամներին:
-
09.06.2019|
13:09
Հունիսի 2- 8-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
-
09.06.2019|
13:08
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, այս անգամ սև ցուցակում են հայտնվել Իրանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգը՝ Persian Gulf Petrochemical Industries-ն (PGPIC) ու չորս տասնյակ դուստր ձեռնարկությունները:
-
09.06.2019|
13:07
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի 2020 առաջնության ընտրական մրցաշարում: J խմբի մրցաշարի երրորդ տուրում շաբաթ երեկոյան Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն: