-
04.06.2019|
22:50
Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն՝ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթաժողովի ժամանակ։ Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը, ցավոք, իր գոյության, անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի։
-
04.06.2019|
22:38
Պետրո Պորոշենկոյի ու Վիկտոր Յանուկովիչի ժամանակ աշխատող պաշտոնյաների` ոչ օրինական կերպով ձեռք բերված ամբողջ գույքը պետք է առգրավվի: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
-
04.06.2019|
22:35
Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները:
-
04.06.2019|
17:09
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3։
-
04.06.2019|
17:08
Հունիսի 6-ին Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։
-
04.06.2019|
14:02
Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ չեխական Tyden պարբերականի, տվել է Պրահայի դատարանը անցած շաբաթ: Այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:
-
04.06.2019|
14:01
Երկուշաբթի օրը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան՝ մասնակցելու «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով հունիսի 7-11-ը անցկացվելիք թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժություններին: Նախիջևանում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, հաղորդում է «Թրենդը»:
-
04.06.2019|
13:59
«Ժամանակը» գրում է. «Օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։
-
04.06.2019|
13:58
«Ժամանակը» գրում է. «Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն այլևս «Բյուրեղ» են խմում: Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը:
-
04.06.2019|
13:57
«Ժողովուրդը» գրում է․«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։