-
03.06.2019|
12:38
Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում հունիսի 9-ին կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։
-
03.06.2019|
07:58
The Wall Street Journal-ը իր աղբյուրներին հղում անելով՝ գրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ չմտցրեց՝ ծրագրվում էին նոր սահմանափակումներ՝ ուղղված իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: ԱՄՆ-ի հռետորաբանության մեղմացման պատճառը Թրամփի որոշումն է՝ «թուլացնել երկու երկրների միջև լարումը»:
-
03.06.2019|
07:45
Ելիզավետա երկրորդի հետ հունիսի 3-ին Լոնդոնում հանդիպմանը ԱՄՆ նախագահը կներկայանա ընտանիքով: Բրիտանական մամուլը գրում է, որ հանդիպմանը կբացակայի արքայական ընտանիքի միակ ամերիկուհին՝ Սասեքսի դքսուհին:
-
02.06.2019|
22:19
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերջիո Մատարելլային: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։
-
02.06.2019|
22:18
Չինաստանը երկու երկրների միջև առևտրային պատերազմ սանձազերծելու ամբողջ պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա և բանակցելու պատրաստակամություն հայտնել:
-
02.06.2019|
22:17
Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամներն այսօր քայլերթով հասել են Դավիթ Գարեջի վանական համալիր: Ճանապարհին նրանց են միացել քաղաքացիական անձինք ու հոգևորականներ: Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են եղել, որ վրացի սահմանապահները նրանց համալիր են ճանապարհել խմբերով:
-
02.06.2019|
22:16
Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին՝ ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
-
02.06.2019|
22:16
Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման մեջ՝ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության առնչությամբ:
-
02.06.2019|
22:15
Իսրայելի ՊՆ տեղեկացրել է, որ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի կառավարական բանակի` Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմակայաններից մի քանիսը՝ այդ թվում Սիրիայի բանակի հրետանային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայման վայրերը:
-
02.06.2019|
22:14
Այսօր հրաժարական է ներկայացրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Անդրեա Նալեսը: