-
02.06.2019|
00:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:
-
-
02.06.2019|
00:07
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
-
02.06.2019|
00:03
Սպիտակ Տունը հետաձգել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ լարվածությունը վերացնելու համար՝ գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
-
02.06.2019|
00:02
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 26-ից հունիսի 1-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 3500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
02.06.2019|
00:02
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին հեռախոսազրույզ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում:
-
02.06.2019|
00:01
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում միջազգային համաժողովի շրջանակներում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ տարածաշրջանում իրադրության հետագա լարումը կանխելու համար:
-
01.06.2019|
23:59
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին:
-
01.06.2019|
23:58
Երեխաների պաշտպանության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին՝ հայցելով, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք:
-
01.06.2019|
23:55
Հունիսի 1-ին ամփոփվեց Երեւանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հիշեցնենք, որ ԴասԱ-ն անցկացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ ավագ դպրոցների աշակերտներ։