-
01.06.2019|
12:36
Մայիսի 30-ին հեռախոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան կոչ է արել անհապաղ ապահովել հրադադարի ռեժիմը Իդլիբում և կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա՝ տեղեկացնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին:
-
01.06.2019|
12:33
Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի թեկնածուի՝ նախագահի առաջադրումն ու Ազգային ժողովում մերժումը վերածվում էր զավեշտի: Բացահայտ էր, որ ԱԺ-ն մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը մերժելու է բոլոր թեկնածուներին, եթե թեկնածուի անունը Վահե Գրիգորյան չէ:
-
01.06.2019|
12:24
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով` հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր: Հեծանվային Ֆեդերացիան և ՄԻՄՈ-ն հրավիրում են միանալու Հեծանվի համաշխարհային օրվան:
-
01.06.2019|
12:16
Սիցիլիայի կղզու երկինքն մայիսի 31-ի գիշերը յուրօրինակ փայլ է ստացել: Վերջին օրերին ակտիվացած Էտնա հրաբխի ժայթքումից աննկարգրելի գեղեցիկ տեսարան է առաջացել երկնքում, ինչը ֆիքսել են BBC News-ի տեսախցիկները:
-
31.05.2019|
23:10
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:
-
31.05.2019|
23:09
Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
31.05.2019|
23:08
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարքը» նպատակ ունի ոչնչացնել Պաղեստինի նպատակները:
-
31.05.2019|
23:07
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:
-
31.05.2019|
23:04
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
-
31.05.2019|
23:02
2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է ԱԺ Քննիչ հանձնաժողով, այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով: