-
28.05.2019|
14:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
-
28.05.2019|
14:06
«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը»,- Սարդարապատում Առաջին հանրապետության 101-ամյակին նվիրված ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
28.05.2019|
14:05
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ գլխավորում է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը, Եվրախորհրդարանի ընտրություններում ստացել է 557 000 ձայն՝ դառնալով կուսակցության՝ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն:
-
28.05.2019|
14:04
«168 ժամը» գրում է. «Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովից, որը, սակայն, մինչ երեկ ՀՀ կառավարությունը չէր հրապարակել:
-
28.05.2019|
14:02
«Ժողովուրդը» գրել է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի։
-
28.05.2019|
14:01
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս:
-
28.05.2019|
14:00
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:
-
28.05.2019|
13:59
Մայիսի 27-ին Gymnasium Haaganum կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։
-
28.05.2019|
13:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:
-
28.05.2019|
13:57
Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով։