-
28.05.2019|
13:56
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Նախարարը շեշտել է ՀԱՊԿ-ի կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում:
-
28.05.2019|
13:56
Երեկ հինգ ժամից ավելի տևած նիստից հետո Վճռաբեկ դատարանի և Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների համար ընթերցեց Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը:
-
28.05.2019|
13:54
Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը: 101 տարի առաջ այս օրը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը:
-
28.05.2019|
13:54
Պահպանողական Սեբաստիան Կուրցը մայիսի 27-ին կորցրեց կանցլերի պաշտոնը հիմնական ընդդիմադիր կուսակցությունների քվեարկությամբ՝ իբիցագեյք անվանված սկանդալից 10 օր անց. որի հետևանքով նա հրաժարվեց աշխատել Ավստրիայի ծայրահեղ աջ Ազատության կուսակցության հետ:
-
28.05.2019|
13:52
Առաջին անգամ վերջին տասնամյակներին ՆԱՏՕ-ն պատրաստվում է ներկայացնել նոր ռազմավարություն:
-
28.05.2019|
13:49
Եվրախորհրդարանի մամուլի կենտրոնը ԵՄ-ում ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է ընտրությունների արդյունքները.
-
28.05.2019|
13:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1500 զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով: Թեպետ ասում էր, որ դրա կարիքը չկա:
-
28.05.2019|
13:39
Վրաց-Ադրբեջանական հարաբերությունները կրկին լարվել են՝ կապված երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի հետ:
-
28.05.2019|
00:53
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ:
-
28.05.2019|
00:52
Մայիսի 29-ին Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում: