-
28.05.2019|
00:50
Լոնդոնի «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն անդրադարձել է Բաքվում Եվրոպայի լիգային Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
-
28.05.2019|
00:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ Ազգային ժողովն արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ մայիսի 27-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը:
-
28.05.2019|
00:49
Եվրախորհրդարանի մամուլի կենտրոնը ԵՄ-ում ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է ընտրությունների արդյունքները՝
-
28.05.2019|
00:48
Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել Է Եվրախորհրդարանի ընտրություններում:
-
28.05.2019|
00:47
Եվրահանձնաժողովում ակներև են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, և հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին՝ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
-
28.05.2019|
00:46
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացողները ՈՒԵՖԱ-ի սահմանափակումների պատճառով Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ հնարավորություն չեն ունենա աջակցության որևէ նշան ցուցաբերել իրենց թիմակցի՝ Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ՝ գրում է onefootball.com կայքը՝ մանրամասնելով, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մտադիր էին խաղից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել: ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ նման քայլն արգելված է «խիստ կանոններով»:
-
28.05.2019|
00:45
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:
-
28.05.2019|
00:44
Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատանքային կոլեկտիվը ժողով անցկացրեց, որի ժամանակ նրանք դեմ արտահայտվեցին Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Նազենի Ղարիբյանի ընտրությանը: Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, որի կազմում թատրոնն ունի երկու մասնակից, 4-ը Մշակույթի նախարարությունից են, 2-ը՝ ստեղծագործական միություններից:
-
28.05.2019|
00:43
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակներում։ Նա մտադիր Է լինել նաև Քաթարում և Քուվեյթում, հայտնում է Օմանի ԱԳ նախարարությունը։
-
28.05.2019|
00:23
Ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել: