-
28.05.2019|
00:22
Այսօր Մայր Աթոռում գումարվել է ամենամյա քահանայական ժողով, որի մասնակիցները համատեղ լուսանկարվել են: «Մենք հպարտ ենք մեր հոգևորականներով, նրանց ծառայությամբ», - գրել է Գարեգին Երկրորդը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:
-
28.05.2019|
00:22
Մայիսի 27-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:
-
28.05.2019|
00:21
«2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
28.05.2019|
00:13
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ Թվիթերում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
28.05.2019|
00:13
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայցելի Հայաստան՝ աասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է՝ հայտարարվել էր Բիշքեկում՝ ԱԳ նախարարաների հանդիպման ժամանակ։
-
28.05.2019|
00:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
-
28.05.2019|
00:08
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Եվրամիության քաղաքական իրավիճակի էական փոփոխության մասին՝ աջակենտրոն և ձախակենտրոն կուսակցությունները կորցնում են գերակայությունը, հզորանում են բնապահպանների, ծայրահեղ աջերի ու ձախերի և բիզնեսի շահերն արտահայտող խմբերի դիրքերը:
-
27.05.2019|
23:49
Նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չեն լինելու, այս մասին այսօր «Տաթևեր» ճոպանուղու տարածքում կազմակերպված «Իմ քայլը հանուն Սյունիքի» մարզի ներդրումային գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
-
27.05.2019|
23:45
«Լեռնային Ղարաբաղը պատրաստում են խաղաղության» վերնագրով ծավալուն հոդվածում «Կոմերսանտ»-ը փորձել է ներկայացնել, թե ինչպես են հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստվում այդ խաղաղությունը։
-
27.05.2019|
23:30
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է՝ Բաքուն այսօր որոշ հույսեր է փայփայում, որ Հայաստանի նոր իշխանությունը հասկանում է, որ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և առանց Հայաստանի ինտեգրման տարածաշրջանային համագործակցությանը չի կարելի Հայաստանը հանել այն փակուղոց, որի մեջ հայտնվել է»։