-
25.05.2019|
15:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է կայացել: Վարչապետը նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան:
-
25.05.2019|
15:33
Ես չեմ կարծում, որ մենք իրականում Մերձավոր Արևելքում նոր զորքերի կարիք կունենանք: Եթե դրա կարիքը լինի, ես իհարկե զորքեր կուղարկեմ: Իրանը շատ վատ ուղղությամբ է շարժվում:
-
25.05.2019|
15:32
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գևորգ Դանիելյանը՝ հաղորդում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Գևորգ Դանիելյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարար, զբաղեցրել է այլ պաշտոններ:
-
25.05.2019|
15:32
Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը: Բաքու է ժամանել Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիայի ղեկավարած պատվիրակությունը:
-
25.05.2019|
15:31
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանին համատեղության կարգով Հորդանանում, և Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանին համատեղության կարգով Տաջիկստանում դեսպաններ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
-
25.05.2019|
15:27
«ԱՄՆ-ը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի Անկախության օրվա առիթով վարչապետ Մամուկա Բախտաձեին հղած նամակում:
-
25.05.2019|
15:26
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
-
25.05.2019|
15:26
Մի բան է ճանապարհ փակելը, մի բան է ճանապարհ սարքելը, երեկ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցերին, ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների քաղաքականությանը։
-
25.05.2019|
15:25
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝տեղեկացրեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում Թովմասյանն ու Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ քննարկում չեն ունեցել:
-
25.05.2019|
15:24
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Արման Խաչատրյանը: