-
19.05.2019|
21:05
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը կոչ է արել սեպտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ տարածվել է մի տեսանյութ, որում փոխկանցլեր Հայնց-Կրիստիան Ստրախեն շահավետ տնտեսական պայմանագրեր է առաջարկել ռուսաստանցի ներդրողին՝ ֆինանսական հովանավորության դիմաց: Փոխկանցլերը հրաժարական է տվել:
-
19.05.2019|
21:04
«Սիրելի հայրենակիցներ, վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
-
19.05.2019|
18:12
երգի համաեվրոպական մրցույթում մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 492 միավորով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը «Arcade» երգով:
-
19.05.2019|
18:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ С-500 զենիթահրթիռային համակարգի արտադրության հնարավորության մասին:
-
19.05.2019|
18:09
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կոչ է արել Վաշինգտոնին զգոն լինել Իրանի հետ իրավիճակում:
-
19.05.2019|
18:08
Արդարությունը պահանջում է, որ պոնտացի հույների նկատմամբ թուրքական իշխանությունների՝ 1914-23-ին գործած բռնությունները ճանաչվեն բոլորի կողմից՝ մայիսի 18-ին պոնտացի հույների հետ հանդիպմանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
-
19.05.2019|
18:07
Չինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին: ՉԺՀ ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը:
-
19.05.2019|
18:05
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` երկրի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի սկանդալային հրաժարականից հետո, որը ռուս կնոջ հետ հանցավոր կապի մեջ է եղել:
-
19.05.2019|
18:04
«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը երեկ հիմնադիր համագումար անցկացրեց: Համագումարին մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլ հրավիրվածներ:
-
19.05.2019|
18:03
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։