-
17.05.2019|
15:13
Ամերիկյան McFaul (DDG-74) և Gonzales (DDG-66) հածանավերը Պարսից ծոց են մտել՝ ասվում է ԱՄՆ ռազմածովային կառույցի կայքում։ Նավերը Պարսից ծոց են մտել Օրմուզի նեղուցով՝ առանց միջադեպերի և Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի զինուժի դիմակայության։
-
17.05.2019|
15:12
Չինաստան աշխատանքային այցի վերաբերյալ մեր տպավորությունները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից և գրառումից. «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:
-
17.05.2019|
14:50
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է իր հաջորդի ընտրության ժամանակացույց կազմել Brexit-ի հարցով հաջորդ քվերակությունից հետո, որը կայանալու է հունիսի սկզբին:
-
17.05.2019|
14:49
Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տալ Լոնդոնի «Արսենալի» երկրպագու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որ նաև ՀՀ քաղաքացիություն ունեն:
-
17.05.2019|
14:48
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր լիազորությունները ստանձնելուց հետո պատրաստվում է ցրել Գերագույն Ռադան՝ հայտնել է Զելենսկիի խորհրդական Դմիտրի Ռազումկովը:
-
17.05.2019|
14:48
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում՝ հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին:
-
17.05.2019|
14:47
Նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» քննարկմանը, որի թեմաները վերաբերել են աշխարհաքաղաքական փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը:
-
17.05.2019|
14:46
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ Սպիտակ տանը հայտարարել է նախագահը։ Որոշման արձանագրությունն ուղարկվել է թուրքական կողմին: Որոշման պատճառ է դարձել թուրքական տնտեսության զարգացման մակարդակը վերջին մի քանի տասնամյակում:
-
17.05.2019|
14:45
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի բացումն արեց Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։
-
17.05.2019|
14:44
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին: Որոշումն ընդունել է Գերագույն Ռադան։ Առաջարկին հավանություն է տվել 315 պատգամավոր։