-
16.05.2019|
13:36
Մետրոպոլիտենի նոր կայարան ու նոր ճոպանուղի. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավոր խոստումներն են։ Աջափնյակում նոր կայարանի նախագծային աշխատանքները հույս ունի ավարտել մինչև տարեվերջ:
-
16.05.2019|
13:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, հունիսին Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
-
16.05.2019|
11:32
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տասրածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին:
-
16.05.2019|
11:31
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, պաշտոնապես գործարկվել է: Ժամը 18:00-ի տվյալներով` առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13000 երեխաներից գրանցվել է 8462-ը:
-
16.05.2019|
11:27
Սա այն հանդիպումներից էր, որ Վլադիմիր Պուտինը սիրում է անցկացնել ուշ երեկոյան, երբ քաղաքական լարվածությունը կարող է թուլանալ։
-
16.05.2019|
11:24
Բրյուսելում Արևելյան գործընկերության հոբելյանական միջոցառումների շրջանակում մատուցված ընթրիքի սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողք-կողքի հայտնվեցին։ ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ «Կարճ հանդիպում եղավ, կողմերը քննարկեցին շփման գծում ստեղծված իրավիճակը»։
-
15.05.2019|
23:03
Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը, ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները, լրագրողներին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը «Brexit»-ի շուրջ Եվրամիության հետ համաձայնագիրը կքվեարկի հունիսի սկզբին:
-
15.05.2019|
23:00
Հնագետները, որ վերականգնման աշխատանքներ են իրականացրել Հռոմի Ներոն կայսեր պալատում, որը հայտնի է որպես Ոսկե պալատ, որմնանկարներով և իրական կենդանիների ու առասպելական արարածների պատկերներով զարդարված գաղտնի սենյակ են հայտնաբերել:
-
15.05.2019|
22:59
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի դրվագ. «Իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»։
-
15.05.2019|
22:57
Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին: