-
13.05.2019|
23:56
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել: Բարձրագույն դատական խորհրդի որոշումը հրապարակվել է այսօր:
-
13.05.2019|
23:51
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լարված իրավիճակ է ստեղծվել: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ուղեկցվում է Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով:
-
13.05.2019|
23:50
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջերեմի Հանթը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հեյկո Մաասը Բրյուսելում քննարկելու են 2015-ին Իրանի և միջազգային գերտերությունների կնքած պատմական միջուկային համաձայնությունը պահպանելու հնարավորությունը:
-
13.05.2019|
23:50
Բրյուսելում առավոտից սկսվել են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի հանդիսավոր միջոցառումները: ԱԳ նախարարների հավաքը վարում էր ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով, ձեռքսեղմումով:
-
13.05.2019|
23:40
Մայիսի 14 ին ժամը 10:00-ին, Սուրբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից։
-
13.05.2019|
23:33
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:
-
13.05.2019|
19:15
Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ ՄիխայիլԳալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նորհամերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
-
13.05.2019|
19:12
«Vincent Callebaut Architectures» ֆրանսիական ճաևտարապետական գրասենյակն առաջարկել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման իր նախագիծը`«Վերածնունդ» (հունարան` Palingenesis): Այդ մասին գրում է korrespondent.net կայքը:
-
13.05.2019|
19:04
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ըստ էության, մեկ տարվա հաշվետվությունն էր հանրության առջև, որը ներկայացվեց մոտ 50 էջից բաղկացած փաստաթղթերով։
-
13.05.2019|
18:57
Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են Positive և HK production-ները: Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը: