Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • CNN-ի հաղորդավարը Թրամփին «Պուտինի մամուլի քարտուղար» է անվանել

    CNN-ի հաղորդավարը Թրամփին «Պուտինի մամուլի քարտուղար» է անվանել

    04.05.2019| 19:53
    CNN-ի հաղորդավար Ջեյք Թափլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Թափլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ, Պուտինի մամուլի քարտուղար։ Հաղորդավարն ընդգծել է, որ Թրամփը կրկնում է այն դիրքորոշումը, որ ունի Պուտինը։
  • Ճապոնացիները դեմ չեն գահին կնոջ տեսնել

    Ճապոնացիները դեմ չեն գահին կնոջ տեսնել

    04.05.2019| 19:50
    Ճապոնիայում հարցվածների 80 տոկոսը դեմ չէ Քրիզանթեմի գահին կնոջ տեսնել՝ ըստ Kyodo գործակալության հարցման տվյալների։ Չնայած Ճապոնիան պատմության ընթացքում 8 կայսրուհի է ունեցել, 1947-ին ընդունված օրենքով նախատեսվում է գահը փոխանցել միայն արական սեռի ներկայացուցիչներին։
  • Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսել են

    Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսել են

    04.05.2019| 19:49
    ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահների զրույցը մեկուկես ժամ է տևել:
  • Ինչպես է Թուրքիան պատասխան տալու S-400 համակարգերի ձեռքբերման համար

    Ինչպես է Թուրքիան պատասխան տալու S-400 համակարգերի ձեռքբերման համար

    04.05.2019| 19:48
    Եթե Անկարան չխզի Մոսկվայի հետ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ԱՄՆ-ը կտեղափոխի Թուրքիայից F-35 կործանիչների մի շարք դետալների արտադրությունը՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը: Մա ինքնաթիռների արտադրությունն առանց Թուրքիայի կազմակերպելու հարցն արդեն քննարկել է Lockheed Martin և United Technologies ընկերությունների ղեկավարների հետ:
  • Զոհրաբ Մնացականյան. Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ու արդարությանը, թե ոչ

    Զոհրաբ Մնացականյան. Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ու արդարությանը, թե ոչ

    04.05.2019| 19:42
    ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին: Պատասխանելով հարցին, թե իրեն չի զարմացնում, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարն ասել է. «Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:
  • Հայկ Մարությանը բարձրացրել է քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը

    Հայկ Մարությանը բարձրացրել է քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը

    04.05.2019| 19:41
    Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։
  • Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին

    Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին

    04.05.2019| 19:40
    ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ:
  • Պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձևավորվել չի կարող

    Պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձևավորվել չի կարող

    04.05.2019| 19:39
    «Հրապարակը» գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, և ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։
  • ԱԺ նոր ղեկավարությունը ներկայիս աշխատակազմից ազատվելու ուղիներ է որոնում

    ԱԺ նոր ղեկավարությունը ներկայիս աշխատակազմից ազատվելու ուղիներ է որոնում

    04.05.2019| 19:37
    ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և յուրայիններով համալրելու համար: Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն:
  • Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

    Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

    04.05.2019| 19:35
    «Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: