Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ:
Ահաբեկիչները կրակ են արձակել Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ՝ հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը:
«Փաստը» գրում է. «Յուրաքանչյուր հեղափոխություն խորքային գործընթաց է, որը տրանսֆորմացնում է հանրային վերաբերմունքը արժեքների, պետական ինստիտուտների, բազմաթիվ երևույթների հանդեպ, որոնց դեռ երեկ այլ հայացքով էր նայում հասարակությունը:
Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևանի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Մայիսի 2-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական համագործակցության հարցեր:
«Փաստը» գրում է, որ անցումային արդարադատության վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ. նախատեսվում է հարցի շուրջ առաջիկայում լուրջ գործընթացներ սկսել։
ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:
«Հրապարակը» գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու ՔՊ-ի համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։
«Ժամանակը» գրում է, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...