Ապրիլի 21-27-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց:
Մայիսի 5-ին Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում տեղի է ունենալու «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի կազմակերպած 3-րդ՝ «Աբակ - 2019» մենթալ թվաբանության ամենամյա օլիմպիադան։
Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ մամլո ասուլիս տվեց՝ ամփոփելով համազգային դեբատները, որ անցկացվեցին ի պատասխան դեղին ժիլետների շարժման, և նախանշեց ապագա բարեփոխումների ուղղությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին նորից քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու համար։
Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...