Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել ՔՊ քաղխորհրդի նիստը, որ անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։
«168 ժամը» գրում է, որ ըստ իր աղբյուրների՝ Դավիթ Սանասարյանի աղմկահարույց քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից:
Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխանում է իրականությանը տեղեկությունը, որ ՀՀ-ը հանդես է եկել ՀԱՊԿ կանոնադրությունը փոխելու նախաձեռնությամբ։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Աբովյան փ. 29, 31, 33, 35, Իսահակյան փ. 22, 24, Կորյունի փ. 9, 11 շենքերը, Տերյան փ. 42 շենքի 2-րդ մուտքը և հարակից հանրային բաժանորդները,
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կարեկցանք հայտնելու բանաձևը, որը ներկայացրել էր պատգամավոր Պաուլու Տրիգո Պերեյրան: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղելլ 4 պատգամավոր:
Իտալիայի Տարանտո քաղաքի բժիշկները յուրահատուկ վիրահատություն են կատարել: 23-ամյա հիվանդը, որի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, վիրահատության ընթացքում ջութակ է նվագել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայի խնդիրներն ու լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...